AM RU EN
Վերջին լուրեր
Հարազատի կորստի ցավը կարող է խելագարության հասցնել. ինչպես դիմանալ սար... Մահվանից առաջ ավտովթարից զոհված աղջկա գրառումը ողջ Եվրոպաին ստիպեց ողբ... Հոգեբանները պարզել են, որ աղոթքը հիվանդություններ է բուժում. Ահա թե ին... Ղարաբաղում գարնանը, հնարավոր է, պատերազմի սկսվի. Զարուհի Փոստանջյան 25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեցիկ պալատները հայերն են կա... Հունան Պողոսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Ալիևի կապրիզը՝ երկու օրից կայանալիք հանդիպումից առաջ Ալիևի առաջին հարձակումը Փաշինյանի կառավարության վրա Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ... Երբեք Չայցելեք Հայաստան. Don’t go to Armenia…Ֆրանսիացի հայտնի բլոգեր Երեւանի որոշ փողոցներ կաթվածահար են. ինչ է կատարվում «Անակնկալ ձյո՞ւն». Երեւանում երթեւեկությունը կաթվածահար վիճակում է. տա... Կաղամբի տերևները ուղղակի հրաշք կգործեն և ընդամենը 1 գիշերում կբուժեն հ... Նշաններ, որոնք դրամապանակդ փողով կլցնեն. մեր տատերն ու պապերը դրան իզո...

Քաղաքական պոռնիկներ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն տեղ չունեն․ դրանք ինչով են զբաղված, ժողովրդի լեզվով ասած՝ «մուտիլովկա» են անում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, համաներմամբ ազատ արձակված Արկադի Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը։ Արդյո՞ք քաղաքական, գաղափարական պայքար է ընթանում

-Ես կարծում եմ, որ այս տարվա մայիսի 8-ին, երբ թավշյա հեղափոխությունը տոնում էր իր առաջին հաղթանակը, շատ իզուր՝ նոր իշխանությունները հապաղեցին ու սկսեցին ձգձգել բոլոր այն հարցերը, որոնք վաղուց գերհասունացել էին։

Ըստ իս՝ պետք էր անմիջապես հայտարարել, որ Հանրապետական կուսակցությունը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված հանցավոր խմբավորում և ոչ քաղաքական կուսակցություն։ Ինձ համար շատ զարմանալի է, որ իրենք շարունակում են ինչ-որ ելույթներ ունենալ, նույնիսկ հաթաթաներ տալ։

Ես նաև դեմ եմ, որ այս ընտրություններին մասնակցեն այնպիսի քաղաքական պոռնիկ կուսակցություններ, ինչպիսիք են «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, որը ժամանակին Քոչարյանի ջանքերով ստեղծվեց որպես սադրիչ կուսակցություն՝ դա բոլորն էլ գիտեն, եթե չգիտեն՝ թող իմանան։

Կարծում եմ, որ հոկտեմբերի 2-ին պարզ դարձավ, թե ինչով են շնչում այդ կուսակցությունները, համենայնդեպս, եթե հիշում եք Հոկտեմբերի 2-ին նրանց կայացրած այդ զավեշտալի որոշումը, դա հենց խոսում է իմ ասածի մասին։ Ուզում եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր ժամանակին կոալիցիոն մասնակցություն են ունեցել այս հանցավոր իշխանության հետ, նրանք պետք է օրենքից դուրս մղվեն, իրավունք չունեն մասնակցեն, նրանք անպարկեշտ են, կեղծավոր, սուտասան։

Ինձ համար շատ տհաճ է տեսնել, թե ինչպես են նրանք մասնակցում և ինչ հիմար-հիմար բաներ են դուրս տալիս՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով նոր իշխանություններին։ Կարծում եմ՝ նոր իշխանությունները այդ սխալը չպետք է թույլ տային, և դեռ մայիսի 8-ին այդ հարցերը պետք է կարգավորված լինեին, որովհետև ցանկացած հեղափոխություն, հեղափոխական իշխանափոխություն ունի իր օրինաչափությունները և այդ օրինաչափություններն անտեսել չի կարելի։

Երբ անտեսում ես, հասնում ես այն արդյունքին, որ մենք այսօր ականատես ենք, տանջվում ենք, չարչարվում ենք, չգիտենք ինչպես անենք։ Ես լավ հեռանկար չեմ տեսնում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ ամենի հետևում կանգնած է նեոբոլշևիկյան Ռուսաստանը։

-Կա տեսակետ, որ հեղափոխությունից հետո ակտիվ քաղաքականկյանքը ոչ թե վերջանում է, այլ ճիշտ հակառակը՝ սկսվում է և այնշարունակվելու է նաև խորհրդարանից դուրս։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

–Պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսի արդյունքներ է գրանցելու այդ ընտրությունները և, ըստ այդմ, կարող ենք ավելի որոշակի կարծիք հայտնել ու հետագա քայլերի հետ կապված տեսլական ունենալ։ Բայց այն, որ իմ ասած կուսակցությունները դեռ շարունակում են մասնակցել ու մնալ քաղաքականության մեջ, դա արդեն շատ մեծ սխալ ու բացթողում է։

-Այսինքն՝ իշխանությունների՞ բացթողումն է, որ նրանք կան ասպարեզում։

-Գուցեև իշխանությունների բացթողումն է, բայց չի կարելի բացառել, որ Ռուսաստանի ճնշման ներքո է դա արվում։ Ըստ իս՝ այդ կուսակցությունների՝ ջրի երեսին մնալը, բացի իշխանությունների ոչ հստակ քաղաքականության պատճառից, նաև Ռուսաստանի միջամտության բաժինը կա։

Մենք բոլորս տեսանք, թե ինչպես Պուտինը ցուցադրաբար շնորհավորեց պարոն Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ՝ շատ լավ հասկանալով, որ նա հանցագործ է և իր երկրում հանցագործի դեմ առաջադրված են բավականին լուրջ մեղադրանքներ պետական հանցագործության համար։ Եվ այդ ֆոնին Քոչարյանին շնորհավորել ու դրանով ցույց տալ, որ նրան մեջք է կանգնում, դա, իհարկե, մեկ ավելորդ ապացույց է այն բանի, որ Ռուսաստանը, անկասկած, իր դերակատարությունը շարունակում է ունենալ մեր ներքին քաղաքական կյանքում։

-Այսինքն՝ Մոսկվան գործում է նոր իշխանությունների դեմ ու պաշտպանում ընդդիմությա՞նը։

-Ես կարծում եմ, որ իրենց համար ամենակարևորը այդ խառը վիճակի շարունակությունն է՝ չթողնել, խոչընդոտել, տարբեր տեսակի բարդություններ հրահրել նոր իշխանությունների դեմ և չթողնել, որ նրանք իրականացնեն այն ծրագիրը, որին ժողովուրդը սպասում է։

Մենք տեսնում ենք, որ ժողովրդի ոգևորությունը շատ բարձր աստիճանի վրա էր և մնում է բարձր աստիճանի վրա, բայց կարող են տեղի ունենալ զանազան հիասթափություններ, եթե, իհարկե, իմ կողմից նշված, այսպես կոչված, կուսակցությունները շարունակեն իրենց սադրիչ գործողությունները։

Ես չգիտեմ՝ ինչի՞ հիման վրա է «Օրինաց երկիրն» իրեն կուսակցություն համարում կամ նույն «Բարգավաճ Հայաստանը», կամ դաշնակները, որ օրը տաս անգամ իրենց միտքը փոխում են՝ մեկ սրա հետ են կոալիցիա, մեկ նրա հետ, մեկ հեղափոխության աջակից են, մեկ հեղափոխության դեմ են։ Մարդ չի հասկանում՝ դրանք ինչով են զբաղված, ժողովրդի լեզվով ասած՝ «մուտիլովկա» են անում։

Լրահոս
Հարազատի կորստի ցավը կարող է խելագարության հասցնել. ինչպես դիմանալ սարսափելի ցավին. սա պետ...
16/Հունվար/2019 - 12:14
Մահվանից առաջ ավտովթարից զոհված աղջկա գրառումը ողջ Եվրոպաին ստիպեց ողբալ
16/Հունվար/2019 - 10:15
Լույս աշխարհ են եկել միասին, սովորել միասին, հիմա էլ ծառայում են միասին (տեսանյութ)
15/Հունվար/2019 - 21:31
Հոգեբանները պարզել են, որ աղոթքը հիվանդություններ է բուժում. Ահա թե ինչպես
15/Հունվար/2019 - 21:21
Երբ ամուսնանում էի մայրս ինձ մի խորհուրդ տվեց. Ահա թե ինչ…
15/Հունվար/2019 - 21:15
Մեզանից գյոռմամիշ կերպար են ուզում ստեղծել․ Նիկոլ Փաշինյան
15/Հունվար/2019 - 19:27
Տղե՛րք, տատիկ-պապիկների նիսյաների ցուցակները, ժողովրդի աղքատությունն այդքան շո՞ւտ մոռացաք,...
15/Հունվար/2019 - 17:22
Ղարաբաղում գարնանը, հնարավոր է, պատերազմի սկսվի. Զարուհի Փոստանջյան
15/Հունվար/2019 - 17:09
Վարչապետը էշով պիտի տեղ գնա. Փաշինյանը մեղադրում է լրատվամիջոցներին
15/Հունվար/2019 - 16:42
Ճանապարհ չեք փակելու, դուք դրա լիազորութոյունը չունեք. Փաշինյանը ՝ ճանապարհ փակողներին
15/Հունվար/2019 - 16:04
25-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մանրամասներ են հայտնում
15/Հունվար/2019 - 16:01
Ինչո՞ւ եք հրաժարվում ասել, որ Ստամբուլի գեղեցիկ պալատները հայերն են կառուցել. Փայլանը՝ թու...
15/Հունվար/2019 - 11:28
Հունան Պողոսյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ
15/Հունվար/2019 - 10:48
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյուս անգամ իմ ելույթի ժամանակ տեղից չմիջամտես Էդմոն Մարուքյանը՝ Սասուն Միքայել...
14/Հունվար/2019 - 23:17
Ինչ է արել Փաշինյանի կրտսեր աղջիկը զինվոր եղբորը
14/Հունվար/2019 - 22:18
Պարզվում է՝ մազերը ներկելը սերտ կապված է կրծքագեղձի քաղցկեղի հետ. տեսեք, թե ինչպես
14/Հունվար/2019 - 22:10
Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի եւ Սոնայի հարսանիքն է. ավանդական...
14/Հունվար/2019 - 21:48
Ալիևի կապրիզը՝ երկու օրից կայանալիք հանդիպումից առաջ
14/Հունվար/2019 - 18:51
Ալիևի առաջին հարձակումը Փաշինյանի կառավարության վրա
14/Հունվար/2019 - 16:39
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ
14/Հունվար/2019 - 16:16
Ողջ լրահոսը
Այս թեմայով